azatutyun.am Լոռու մարզի Ջրաշեն գյուղում դանակահարվել են նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը։ Նրանք վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց, որտեղ Արմեն Եղիազարյանը վիրահատվել է։
Հիվանդանոցից ստացված տեղեկություններով՝ նրա մոտ ախտորոշվել է ներքին արյունահոսություն։ Մոտ 2.5 լիտր արյուն է կորցրել։ Փայծաղը հեռացվել է, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում։ Հայրը ևս որովայնի վնասվածքներ է ունեցել, այս պահին վիրահատվում է, «Ազատությանը» հայտնեց Սպիտակի հիվանդանոցի տնօրեն Վարդուհի Սիսակյանը։ Եղիազարյանի մայրը ոտքի վնասվածք է ստացել, նա ևս բուժում է ստանում։
Ծեծվել ու դանակի հարվածներ է ստացել նաև ենթադրաբար Եղիազարյաններին դանակահարողը՝ Արեն Վարդանյանը։ Նա տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։ «Ազատության» տեղեկություններով՝ 23-ամյա երիտասարդը ռազմական ոստիկանության ծառայող է։
Պաշտոնական տեղեկություններ ստանալ դեռևս չի հաջողվել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում