news.am Վենեսուելայի կառավարության վերջին տվյալներով, հունիսի 24-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն աճել է՝ հասնելով 2954-ի, ևս 16 592 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է La Nacion-ը։
Նախորդ պաշտոնական ամփոփագրի համեմատ զոհերի թիվն աճել է 309-ով, իսկ տուժածների թիվը՝ գրեթե չորս հազարով։
Իշխանությունները նաև հայտնել են, որ ավելի քան 16 հազար մարդ զրկվել է կացարանից, վնասվել է 856 շենք։ Միևնույն ժամանակ, անհետ կորածների թվի մասին պաշտոնական տեղեկություն առայժմ չկա։ Սակայն, Միավորված ազգերի կազմակերպության գնահատմամբ, անհետ կորած կարող է համարվել մինչև 50 հազար մարդ։
Առավել լուրջ ավերածությունները բաժին են ընկել հյուսիսային Լա Գուայրա նահանգին, որը գտնվում է Կարակասից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա։ Հենց այս ափամերձ շրջանն է դարձել հումանիտար աղետի էպիկենտրոնը․ բազմաթիվ բնակելի տներ ամբողջությամբ ավերվել են, հազարավոր մարդիկ մնացել են առանց տանիքի և ստիպված են ապրել վրանային ճամբարներում ու ժամանակավոր ապաստարաններում, որոնք տեղակայվել են քաղաքային զբոսայգիներում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում