Փաշինյանն ու Միշուստինը Եկատերինբուրգում երկկողմ հանդիպում կունենան | civilnet.am

Փաշինյանն ու Միշուստինը Եկատերինբուրգում երկկողմ հանդիպում կունենան

«Իննոպրոմ» XVI միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի «Ինդուստրիա 360. արտադրություն առանց սահմանների» լիագումար նիստում Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ կառավարությունից։

Լիագումար նիստի աշխատանքներին կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղզական Նախարարների կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևը:

Միխայիլ Միշուստինը երկկողմ հանդիպումներ կունենա նաև Ադիլբեկ Կասիմալիևի և Ալեքսանդր Տուրչինի հետ:

Եկատերինբուրգ այցը Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Ռուսաստան՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն