azatutyun.am Չինաստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ համաշխարհային մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցով երթևեկող նավերից վճարներ կգանձվեն՝ ակնարկելով, սակայն, որ «բարեկամ» երկրները կօգտվեն հատուկ պայմաններից։
Պեկինում անցկացված Համաշխարհային խաղաղության համաժողովի ժամանակ Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է, որ Թեհրանը, Օմանի հետ «գործակցությամբ», աշխատում է ջրային ուղու «նոր կարագավորումների» ուղղությամբ։
«Որպես երկիր, որի տարածքային ջրերի մի մաս է Հորմուզը, մենք միանշանակ ծառայությունների մատուցման դիմաց վճարներ կգանձենք», – ասել է Ֆազլին՝ պնդելով, որ այդ վճարները «տուրք» չեն լինի։
Իրանցի դիվանագետը մանրամասնել է․ «Նոր կարգավորումները վերաբերելու են Հորմուզի նեղուցով երթևեկության անվտանգության ապահովմանը, նավերի անցման վերահսկողությանը… ինչպես նաև մեծ թվով նավերի առկայության էկոլոգիական հետևանքների․․․հասցեագրմանը»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում