Խամենեիի երեք որդիները ներկա են եղել հուղարկավորությանը, բայց Մոջթաբան՝ ոչ | azatutyun.am

Խամենեիի երեք որդիները ներկա են եղել հուղարկավորությանը, բայց Մոջթաբան՝ ոչ | azatutyun.am

azatutyun.am Փետրվարի վերջին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից սպանված Իրանի առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի երեք որդիներն այսօր աղոթել են նրա դագաղի առջև, սակայն Ալի Խամենեիին հաջորդած Մոջթաբան, ներկա չի եղել արարողությանը:

Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է, թե ինչպես են Մոստաֆան, Մեյսամը և Մասուդ Խամենեին աղոթում: Իրանի իշխանությունները մի քանի քաղաքներում վեցօրյա հուղարկավորության արարողություններ են կազմակերպել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի համար։

Պետական արարողության շրջանակում դագաղը մեկ օր դրված էր փակ սրահում, որպեսզի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օտարերկրյա պաշտոնյաները կարողանային իրենց հարգանքի տուրքը մատուցել: Շաբաթ օրը Խամենեիի դագաղը ցուցադրվեց բացօթյա՝ ապակու տակ։ Նրա դագաղի կողքին տեղադրված էին նաև դստեր, փեսայի, հարսի և 14 ամսական թոռնուհու դագաղները:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն