Մենք փակեցինք այն ճանապարհը, որով Փաշինյանը ցանկանում էր ստանալ սահմանադրական մեծամասնություն և իրականացնել իր քաղաքական ծրագրերը։ Հրապարակված տեղաուղերձում հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, որ որոշել են վերցնել Ազգային ժողովի մանդատները՝ հետագայում փողոցային պայքարն աջակցելու համար։
«Մենք եկանք մի կարևոր եզրահանգման։ Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է 2 կարևոր բան՝ փողոցային պայքար, և Ազգային ժողովում, օրենսդրում՝ ընդդիմության մեծ ներկայացվածություն։ Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության։ Իհարկե,դա պետք է լինի 1 անգամ, 1 օր և վերջնական»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։