Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն առանձնահատուկ ընդգծել է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու (դեպի Նախիջևան) երկաթգծի կարևորությունը, որը, ակնկալվում է, որ կամրապնդի երկաթուղային կապը Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։
Նախարարը հայտարարել է նաև, որ Թուրքիան ծրագրում է մինչև 2028 թվականը արագընթաց երկաթուղով ուղղակիորեն կապված նահանգների թիվը 11-ից հասցնել 27-ի, իսկ երկարաժամկետ նպատակն է՝ մինչև 2053 թվականը հնարավորություն տալ ողջ երկրով մեկ ճանապարհորդել 48 ժամվա ընթացքում:
Կիրակի օրը «Անադոլու» (AA) լրատվական գործակալության հետ զրույցում Ուրալօղլուն նշել է, որ տրանսպորտը կենսական նշանակություն ունի առևտրի, արտադրության և կայուն զարգացման համար՝ ընդգծելով, որ ենթակառուցվածքային ներդրումները ծառայում են ոչ միայն որպես ֆիզիկական նախագծեր, այլև որպես ռազմավարական նախաձեռնություններ, որոնք աջակցում են արտահանմանը, զբաղվածությանը, տարածաշրջանային զարգացմանն ու միջազգային համագործակցությանը: