«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ ԱԺ պատգամավորական մանդատները վերցնելու որոշմանը Ֆեյսբուքում հրապարարակված տեսանյութում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։
«Կալուգացիները հայտարարեցին, որ վերցնում են պատգամավորական մանդատները և գալու են Ազգային ժողով։ Դա նրանց չի փրկելու, բոլոր ընտրակեղծարարները, ընտրակաշառատուները, հանցագործները, կոռուպցիոներները, և պարզապես տարբեր կալիբրի գործակալները պատժվելու են, կրելու են իրենց պատիժը մինչև վերջին մարդը։
Իսկ բոլոր նրանք, ովքեր այս տարիների կամ ամիսների ընթացքում իրենց լեզվին ազատություն են տվել և հատել են մարդկային պարկեշտության բոլոր սահմանները՝ նրանց մենք առանձնահատուկ ոգևորությամբ ենք սպասում ԱԺ-ում և քաղաքականապես ոչնչացնելու ենք՝ մինչև վերջին մարդը։ Սպասում ենք»,- նշել է նա։
Ավելի վաղ՝ «Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտնել էր, որ վերցնելու են մանդատները անհրաժեշտության դեպքում փողոցային պայքարը աջակցելու համար։