Ձերբակալությունների մեծ ալիք Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ | azatutyun.am

Ձերբակալությունների մեծ ալիք Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ | azatutyun.am

azatutyun.am Անկարայում գալիք շաբաթ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ՝ Թուրքիայում ոստիկանական հատուկ գործողություններից հետո մի շարք անձինք, այդ թվում՝ լրագրողներ, ակադեմիկոսներ և ձախակողմյան խմբավորումների անդամներ, բերման են ենթարկվել, DPA-ի փոխանցմամբ՝ հայտնել են տեղական լրատվամիջոցները։

Ինչպես հաղորդում են ընդդիմադիր «Halk TV»-n և «Cumhuriyet» թերթը՝ Անկարայում, Ստամբուլում և այլ շրջաններում իրականացված հատուկ գործողությունների թիրախում եղել են ձախակողմյան և սոցիալիստական կուսակցությունները, արհմիությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության խմբերը։

Ձերբակալվածների թվում իշխանությանը քննադատող «T24» և Oda Tv» լրատվականների երկու խմբագիրներն են։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ ընթացող հատուկ գործողությունները ընդդիմադիր ձայները լռեցնելու փորձ որակելով՝ Թուրքիայի լրագրողների ասոցիացիան և Առաջադեմ իրավաբանների ասոցիացիան սոցցանցային գրառմամբ պահանջել են ազատ արձակել ձերբակալվածներին՝ հայտարարելով, որ նրանց ձերբակալությունները խախտում են մամուլի ազատությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն