Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում | armenpress.am

Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում | armenpress.am

Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Ըստ խոսնակի՝ լայնածավալ խուզարկություններ են  իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին տեղեկությունն՝ ընդգծելով, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Կննչական կոմիտեն ավելի ուշ հանդես կգա պաշտոնակյան հաղորդագրությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն