ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ին մեղադրում է «կարմիր գիծը հատելու» մեջ | azatutyun.am

ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ին մեղադրում է «կարմիր գիծը հատելու» մեջ | azatutyun.am

azatutyun.am ՖԻՖԱ-ն «հատել է կարմիր գիծը»` կարմիր քարտ ստացած ամերիկացի ֆուտբոլիստ Ֆոլարին Բալոգունին թույլ տալով մասնակցել Բելգիայի դեմ այսօր կայանալիք հանդիպմանը, հայտարարել է եվրոպական ֆուտբոլի ղեկավար մարմինը՝ ՈւԵՖԱ-ն։

24-ամյա հարձակվողը Բոսնիա-Հերցեգովինայի հետ խաղի ժամանակ կարմիր քարտ էր ստացել մրցակից թիմի պաշտպան Թարիկ Մուհամերովիչի ոտքին հարվածելու համար և պետք է բաց թողներ առնվազն մեկ հանդիպում։ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն, սակայն, երեկ հայտարարեց, թե մեկ խաղի որակազրկումը փոխարինում է մեկ տարվա փորձաշրջանով։ Մինչ այդ լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդել էին, որ ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ և խնդրել վերանայել ամերիկացի հարձակվողի նկատմամբ սահմանված պատժամիջոցը։

«Շնորհակալություն ՖԻՖԱ-ին մեծ անարդարությունը վերացնելու համար», – որոշումից հետո գրել էր Դոնալդ Թրամփը Truth Social-ում։

Բելգիայի Թագավորական ֆուտբոլային ասոցիացիան (RBFA), մինչդեռ, պնդել է, թե որոշումը հակասում է մրցաշարի կանոնակարգին։ Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Բերնդ Նոյենդորֆն էլ հայտարարել է, թե ՖԻՖԱ-ն պետք է պարզաբանի լուրերը, որոնց համաձայն՝ որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահի միջամտությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն