Անդրանիկ Քոչարյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը ՀՀ-ում եւ տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից | aravot.am

Անդրանիկ Քոչարյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը ՀՀ-ում եւ տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով հյուրին՝ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում եւ տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից՝ ընդգծելով, որ առաքելությունը հնարավորություն է տվել մոտենալու խաղաղությանը:

Իր հերթին Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության մանրամասներ, կարեւորել ՀՀ տարբեր մարմինների, մասնավորապես՝ օրենսդիր մարմնի հետ համագործակցության խորացումն ու ամրապնդումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը, ԹՐԻՓՓ նախագծին, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, տարածաշրջանում կայունության ապահովմանն առնչվող հարցերի:

Անդրադարձ է եղել ոլորտում իրականացված բարեփոխումներին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն