Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին

Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հոկտեմբերի 20-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Գոռավան բնակավայրում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության 6 հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 1-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերի աճուրդները:

Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Գլխավոր դատախազությունը դիմում կներկայացնի Կադաստրի կոմիտե՝ հողատարածքների նկատմամբ Վեդի համայնքի սեփականության իրավունքը գրանցելու նպատակով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն