«Ռոսատոմ»-ն առաջարկում է Հայաստանում մեծ կամ միջին հզորության ատոմակայան կառուցել․ Լիխաչով | factor.am

«Ռոսատոմ»-ն առաջարկում է Հայաստանում մեծ կամ միջին հզորության ատոմակայան կառուցել․ Լիխաչով | factor.am

factor.am «Ռոսատոմ»-ն առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան՝ տասնամյակներ շարունակ երկրի էլեկտրաէներգիայի կարիքները բավարարելու համար: Այս մասին հայտարարել է ռուսական պետական ​​կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի 30%-ը ներկայում արտադրվում է ատոմային էներգիայի միջոցով։ Բացի այդ,  Լիխաչովը չի բացառել հնարավորությունը, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանի էլեկտրաէներգիայի դեֆիցիտը կարող է հասնել մեկ գիգավատի։

«Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Եվ մեր պատասխանը մեծ կամ միջին հզորության կայանն է՝ մեկ կամ երկու բլոկ, որը կծածկի առաջիկա տասնամյակների էներգադեֆիցիտը»,- լրագրողներին ասել է Լիխաչովը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն