Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է, ներկայացվելու է դատարան՝ կալանքի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ Գագիկի Ծառուկյանի տանը, պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում քննչական գործողություններ են իրականացվում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խուզարկություններ են կատարվում նաև «Օլիմպավանում», որտեղ մարզական հավաքի շրջանակում տարբեր երկրներից ժամանած մարզիկներ են։