civilnet.am Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեի դիմաց իր դեմ հարուցված քրեական վարույթը որակել է որպես «սարքած»։
«Սարքած է, սուտ ու փուչիկ։ Հակառակն է, ինձ են պարտք։ Նախկին դեսպանները ներկա են եղել, տեսել են, որ սարքած է, ոչինչ չկա»,- ասել է նա՝ դատարան մեկնելուց առաջ։
Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Նրա փաստաբանը, իր հերթին, պնդում է, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ Ծառուկյանը պետք է ճանաչվեր տուժող, ոչ թե մեղադրյալ։
Գագիկ Ծառուկյանի կալանավորման միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 09:00-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։