«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում | factor.am

«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում

Հուլիսի 6-ին՝ ժամը 17։26-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում․ առկա է հետագա քարաթափման վտանգ, հայտնում են Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հեռացրել են թափված քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն