Վազգեն Գալստանյանը վարչապետի դեմ հայց է ներկայացրել՝ ընտրակաշառքի վերաբերյալ հայտարարությունների համար  | hetq.am

Վազգեն Գալստանյանը վարչապետի դեմ հայց է ներկայացրել՝ ընտրակաշառքի վերաբերյալ հայտարարությունների համար  | hetq.am

hetq.am Վազգեն Գալստանյանը (Բագրատ սրբազանը) դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, որոնք, ըստ հայցի, զրպարտչական են։ Պահանջում է նաև 49.7 (քառասունինը ամբողջ յոթ տասնորդական) դրամ խորհրդանշական փոխհատուցում։

Հայցադիմումը դատարան է ներկայացվել 2026թ․ հուլիսի 6-ին և մակագրվել դատավոր Մարինա Տաշչյանին։

Վազգեն Գալստանյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքի իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը, ըստ հայցի, արատավորող և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները։ Հերքումը պետք է հրապարակվի ՀՀ կառավարության պաշտոնական կայքում (www.gov.am), ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում (www.primeminister.am), ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն