Վարչական վարույթ է հարուցվել «Խոր Վիրապ» արգելավայրում կատարված աշխատանքների առնչությամբ | hetq.am

Վարչական վարույթ է հարուցվել «Խոր Վիրապ» արգելավայրում կատարված աշխատանքների առնչությամբ | hetq.am

hetq.am ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը «Հետքին» հայտնել է, որ վարչական վարույթ է հարուցվել «Խոր Վիրապ» արգելավայրում ծանր տեխնիկայով աշխատանքների առնչությամբ: ՏՄ-ն հավելել է, որ վարույթի ավարտից հետո լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի արդյունքների մասին։

Հիշեցնենք, որ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Լյուբա Բալյանը ահազանգել էր, որ «Խոր Վիրապ» արգելավայրում թռչունների բնադրման խոցելի շրջանում ծանր տեխնիկայով հողային փորվածքներ են կատարվել։ Գիտնականը բարձրաձայնել է, որ բնադրման ժամանակ պետք է արգելված լիներ որեւէ տեխնիկայի մուտքն արգելավայր։

«Խոր Վիրապ» արգելավայրն ընդգրկված է «Միջազգային նշանակություն ունեցող, հիմնականում որպես ջրային թռչունների բնակավայր, խոնավ տարածքների մասին» կոնվենցիայի (հայտնի է որպես Ռամսարի կոնվենցիա) միջազգային նշանակության խոնավ տարածքների ցանկում։

Շրջակա միջավայրի նախարարությունը «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ «Խոր Վիրապ» պետական արգելավայրի ջրաճահճային տարածքում վերականգնման աշխատանքներ են կատարվում նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի շրջանակներում։ Ըստ նախարարության՝ այդ աշխատանքները պայմանավորված են ջրաճահճային էկոհամակարգի երկարամյա դեգրադացիայով եւ ուղղված են բնական հիդրոլոգիական ռեժիմի, ջրափոխանակության եւ էկոլոգիական կապակցվածության վերականգմանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն