arm.sputniknews.ru Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Վարդանաշեն գյուղի մոտ գտնվող ճանապարհը՝ կառավարությունից պահանջելով ներկայացնել կարկտահարության և ուժեղ քամու պատճառած վնասի փոխհատուցման ծրագիր։
Երասխահունի գյուղապետ Նարեկ Փանոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է, որ հուլիսի 6-ին տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնաս է հասցրել բերքին, սակայն նրա խոսքով` իրենց գյուղացիները բողոքի ակցիա չեն անում, այլ սպասում են վնասի գույքագրմանը։
ՆԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ճանապարհը իսկապես փակ է եղել, բայց այս պահին երթևեկությունը վերականգնված է։
Մեծամոր խոշորացված համայնքից հայտնեցին, որ գյուղացիների հետ հանդիպում է տեղի ունեցել, բայց դեռևս արդյունքներ չկան։