Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցեր է կատարել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ | shantnews.am

Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցեր է կատարել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ

Հուլիսի 6-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցեր է կատարել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

​3-րդ զորամիավորումում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել գեներալ-մայոր Սիմոն Նազարյանի՝ 3-րդ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը:

​Այնուհետև Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում՝ մասնակցելու գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի՝ 2-րդ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը։

ԶՈՒ ԳՇ պետը 2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն