arm.sputniknews.ru Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում»՝ թույլ տալով իրենց տարածքն օգտագործել Ռուսաստանի դեմ թշնամական գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ենթարկվելով ՆԱՏՕ-ական և ԵՄ–ական կարգապահությանը և ուկրաինական հակամարտության համատեքստում իրենց տարածքը տրամադրելով Ռուսաստանի դեմ թշնամական գործողությունների համար, Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում»։ Նրանք դա լավ գիտեն», – նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը պատրաստվում է նոր ահաբեկչական հարվածների շարք հասցնել Ռուսաստանի թիկունքային մարզերին։ Մասնավորապես, Կիևը ծրագրում է անօդաչուներ արձակել Բալթյան երկրներից՝ թռիչքի ժամանակը կրճատելու համար։
Ավելի ուշ ԱՀԾ–ն հիշեցրել էր, որ որոշումների կայացման կենտրոնների կոորդինատները` մասնավորապես Լատվիայի տարածքում, քաջ հայտնի են, իսկ հանրապետության անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի պաշտպանի ահաբեկիչների հանցակիցներին։