Պայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի այցին զուգահեռ | azatutyun.am

Պայթյուններ Դամասկոսում՝ Մակրոնի այցին զուգահեռ | azatutyun.am

azatutyun.am  Այսօր առավոտյան մի շարք պայթյուններ են որոտացել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում։ Reuters-ի փոխանցմամբ՝ պայթյունները հնչել են այն հյուրանոցից ոչ հեռու, որտեղ իջևանել են պաշտոնական այցով Սիրիա ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները։

Սիրիական իշխանությունները պայթյունների պատճառների մասին որևէ տեղեկատվություն դեռ չեն հաղորդում։ Չնայած միջադեպերին՝ Ֆրանսիայի նախագահի այցի ծրագիրը փոփոխության չի ենթարկվել։

Քիչ առաջ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան իր նստավայրում ընդունել է Էմանյուել Մակրոնին։

Սիրիա այցելած Ֆրանսիայի վերջին նախագահը Նիկոլա Սարկոզին էր՝ 2009 թվականին՝ քաղաքացիական պատերազմի սկսվելուց երկու տարի առաջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն