Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել է, բացվել է երկկողմանի երթևեկությունը։ Այս մասին հայտնել և տեսանյութ է հրապարակել Ճանապարհային դեպարտամենտը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել։ 3 ավտոմեքենա վնասվել էր։