Արարատում ապօրինի ընդերքօգտագործման գործերով ավելի քան 30 մլն դրամի վնաս է վերականգնվել | factor.am

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման գործերով ավելի քան 30 մլն դրամի վնաս է վերականգնվել

Դատախազական ներգործության արդյունքում 2026 թվականի երկրորդ եռամսյակում Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերություններից վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված ավելի քան 30 մլն դրամի վնաս։ Նույն ժամանակահատվածում ընդերքի պահպանման և օգտագործման պահանջները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու առերևույթ դեպքերով նախաձեռնվել է 3 քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են Դատախազությունից։

«Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացնող ընկերությունների կողմից, դատախազական ներգործության արդյունքում, 2026 թվականի երկրորդ եռամսյակում, վերականգնվել է ավելի քան 30 միլիոն դրամի վնաս:

Նշված ժամանակահատվածում Արարատի մարզում տարբեր ընկերությունների կողմից ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու առերևույթ դեպքերի փաստերով նախաձեռնվել է 3 քրեական վարույթ։

Քրեական վարույթների շրջանակում դատախազների կողմից հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է ընդհանուր 30 միլիոն 121 հազար դրամը:

Քրեական վարույթներով նախաքննությունն ընթացքի մեջ է»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն