tert.am 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին, իսկ նա միանձնյա ձեզ 30-իդ կարող էր միաժամանակ գետնին պառկեցնել, ասել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ՔԿ-ի հրապարակած տեսանյութին։
«Ցավում ու ցավակցում եմ ՔԿ բոլոր պատասխանատուներին, որոնք, ըստ երևույթին, մանկության տարիների տրավմաները, չկայացվածությունը, անլիարժեքության բարդույթները փորձել էին իրացնել Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության ժամանակ արված տեսանյութի մոնտաժով։ Այն էնտուզիազմով, որով խուզարկությունն էին իրականացրել, նույն էնտուզիազմով այդ խայտառակ տեսանյութն էին մոնտաժել»,-ասել է նա։