Զելենսկին Անկարայում կոչ է արել, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ | armenpress.am

Զելենսկին Անկարայում կոչ է արել, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ | armenpress.am

armenpress.am Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում անցկացված Պաշտպանական արդյունաբերության ֆորումում իր ելույթում ներկայացրել է Ուկրաինայի հաջողությունները Ռուսաստանի դեմ պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի արդյունաբերության ոլորտում։ Նա կոչ է արել, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զելենսկու խոսքով՝ ուկրաինական ՀՕՊ համակարգերը խոցում են Shahed անօդաչու թռչող սարքերի ավելի քան 90%-ը, ինչն աշխարհում լավագույն արդյունքն է։

«Դուք իսկապե՞ս կարծում եք, որ նման պաշտպանական կարողություններ ունեցող երկիրը պետք է լինի դաշինքից դուրս», – նշել է Զելենսկին՝ դիմելով լսարանին, որի կազմում էին նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին արտակարգ պաշտպանական կարողությունների աղբյուր է», – հավելել է Ուկրաինայի նախագահը։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հետ միասին ապագայի դաշինք է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն