Ղազախստանի ՍԴ-ն զրոյացրել է Տոկաևի պաշտոնավարման ժամկետը․ նա կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում | factor.am

Ղազախստանի ՍԴ-ն զրոյացրել է Տոկաևի պաշտոնավարման ժամկետը․ նա կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում | factor.am

factor.am Ղազախստանի Նոր սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իրավունք ունի ևս մեկ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում։ Նման որոշում է կայացրել Ղազախստանի Սահմանադրական դատարանը՝ Տոկաևի դիմումին ի պատասխան։ Դիմումում Տոկաևը հարց է ուղղել՝ արդյո՞ք 1995 թվականի օգոստոսի 30-ի Սահմանադրությամբ պաշտոններ զբաղեցնող անձինք կարող են ընտրվել կամ նշանակվել նոր Սահմանադրության այս դրույթներում նշված պաշտոններում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սահմանադրական դատարանի որոշումը փաստացի զրոյացնում է պետության գործող ղեկավարի պաշտոնավարման ժամկետը, որի լիազորությունները սահմանափակված են յոթ տարվա մեկ ժամկետով և լրանում են 2029 թվականին:

Սա հնարավոր է դարձել Ղազախստանի Սահմանադրության փոփոխությունների շնորհիվ, որոնք ուժի մեջ մտան անցյալ շաբաթ, և որին, պաշտոնական տվյալների համաձայն, մարտին անցկացված հանրաքվեում աջակցել է քաղաքացիների 87%-ը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն