pastinfo.am Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ շինծու դատավարությունները։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին՝ կոչ անելով բեկանել կայացված «դատավճիռը» և արդարացնել նրան:
Այսօր դատարանը շարունակել է լսել բանավոր ելույթները։
Դավիթ Բաբայանը իր ելույթում իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքներում։
Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 10-ին։