azatutyun.am Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գերազանցեց իր իսկ ռեկորդը՝ այսօր խփելով աշխարհի առաջնություններում իր 21-րդ գոլը:
Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչում Արգենտինան 3:2 հաշվով առավելության հասավ Եգիպտոսի նկատմամբ, ընդ որում՝ մինչև 79-րդ րոպեն զիջելով 0:2 հաշվով: Արգենտինացիների երկրորդ գոլի հեղինակը դարձավ Մեսսին:
Աշխարհի գործող չեմպիոնները քառորդ եզրափակիչում հուլիսի 12-ին կհանդիպեն ժամեր անց կայանալիք Շվեյցարիա-Կոլումբիա խաղի հաղթողի հետ: