Իրանի դեսպանությունը փորձել է միջնորդ դառնալ. Շիրղոլամին` Ծառուկյանին առնչվող գործի մասին | arm.sputniknews.ru

Հայաստանի ներքաղաքական հարցերին մենք չենք միջամտում. Շիրղոլամին՝ Ծառուկյանին առնչվող գործի մասին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Հայաստանի ներքաղաքական հարցերին մենք չենք միջամտում և միջամտելու ցանկություն չունենք։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ պատասխանելով գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող գործին վերաբերող հարցին։

Ինչպես հայտնի է, ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացիների հետ ձեռք են բերել պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաև համատեղ ընկերություններ։ Ըստ մեղադրանքի՝ Ծառուկյանը Իրանի քաղաքացուց խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 934 հզր 465 ԱՄՆ դոլար գումար։

«Մենք կարող ենք հենց մեր իրանական ներքաղաքական փորձից ասել․ երբ որևէ իրադարձության ազդեցության տակ երկրի ներսում որոշակի պառակտում է լինում, դա չի կարող բերել որևէ լավ արդյունքի։ Հուսով ենք և մեր կողմից մաղթում ենք, որ Հայաստանի բոլոր ուժերը՝ թե՛ իշխող կուսակցությունը, կառավարությունը, թե՛ ընդդիմադիր ուժերը կարողանան միասնական լինել ազգային շահերի, ազգային նպատակների և ազգային նպատակահարմարության շուրջ, քանի որ եթե չլինի այս միասնականությունը, հնարավոր չեն զարգացման հետագա ճանապարհները»,- նշեց դեսպանը։

Հավելեց՝ Իրանը ցանկանում է տեսնել ուժեղ, միասնական և համախմբված Հայաստան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն