ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Պուտինին կոչ է արել «չխաղալ» դաշինքի հետ | factor.am

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Պուտինին կոչ է արել «չխաղալ» դաշինքի հետ | factor.am

factor.am ՆԱՏՕ-ն «կպաշտպանի մեր ժողովրդավարությունները և մեր տարածքը»։ Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվա մեկնարկին հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ պատասխանելով Ռուսաստանին և Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձի մասին լրագրողի հարցին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Իմ ուղերձն այն է, որ այս դաշինքը, որը կազմված է Եվրոպայում, Կանադայում և Միացյալ Նահանգներում ապրող մեկ միլիարդ մարդկանցից, կպաշտպանի իր տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը։ Դուք չեք կարող հաղթել ՆԱՏՕ-ին։ Մենք պաշտպանական դաշինք ենք, մենք երբեք ոչ մեկի վրա չենք հարձակվի։ [Բայց] մենք կպաշտպանենք մեր կենսակերպը, մեր ժողովրդավարությունները, մեր տարածքը։ Այնպես որ՝ մի՛ կատակեք մեզ հետ, մի՛ խաղացեք մեզ հետ»,- հայտարարել է Ռյուտեն։

Բացի այդ, նա նշել է, թե ակնկալում է, որ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվելիք հռչակագրում Ռուսաստանը կհիշատակվի որպես ՆԱՏՕ-ի համար երկարաժամկետ սպառնալիք։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն