shantnews.am Հայաստանի կառավարությունը Իրանին հավաստիացրել է, որ ԹՐԻՓՓ նախագծում ԱՄՆ-ի ներկայությամբ պայմանավորված որևէ սպառնալիք կամ մարտահրավեր Իրանի համար չի ստեղծվի։
Այս մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Իրանի շատ լեգիտիմ անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ԱՄՆ-ի անմիջական ներկայության վերաբերյալ միանգամայն տրամաբանված է, հետևաբար պետք է լինի հստակ արձագանք այդ անհանգստությանը։ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այդ նախագծի իրականացման հետևանքով ԱՄՆ-ի ներկայությամբ պայմանավորված որևէ սպառնալիք կամ մարտահրավեր Իրանի համար չի ստեղծվի։ Պետք է ստեղծենք այնպիսի մեխանիզմ, որի միջոցով Հայաստանը կարողանա իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի հստակ կերպով արձագանք տրվի ԱՄՆ-ի ներկայությամբ պայմանավորված հնարավոր ռիսկերի կամ սպառնալիքների վերաբերյալ հնչող անհանգստություններին»,- ասաց Շիրղոլամին։
Նա հավելել է, որ հայ-իրանական օրակարգում պետք է ներառվեն ԹՐԻՓՓ նախագծից բխող ռիսկերի կառավարումն ու հնարավոր մարտահրավերների վերացումը: