«Գրենլանդիան չի վաճառվում»․ Դանիայի վարչապետը խոստացել է պաշտպանել կղզին | factor.am

«Գրենլանդիան չի վաճառվում»․ Դանիայի վարչապետը խոստացել է պաշտպանել կղզին | factor.am

factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու՝ Վաշինգտոնի ցանկության հայտարարության հաջորդ օրը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը խոստացել է «պաշտպանել մեր տարածքի յուրաքանչյուր թիզը»։

«Գրենլանդիան, իհարկե, չի վաճառվում։ Մենք հույս ունենք, որ բոլորը, այդ թվում՝ մեր դաշնակիցները, կհարգեն Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Մենք ինքնիշխան պետություններ ենք, և մեզ անհրաժեշտ է, որ բոլորը հարգեն մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- հայտարարել է նա Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ֆրեդերիկսենը հավելել է, որ Կոպենհագենի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է, ինչպես նաև, «ցավոք», ԱՄՆ-ի դիրքորոշումը։

Իսլանդիայի վարչապետ Քրիստրուն Ֆրոստադոտտիրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հանդես է եկել Դանիայի աջակցությամբ՝ նշելով, որ Գրենլանդիայի ժողովուրդը «չի ցանկանում դառնալ Միացյալ Նահանգների մաս», և որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է կենտրոնանան Ռուսաստանի կողմից սպառնալիքի վրա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն