factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ «դժգոհ է ՆԱՏՕ-ից՝ Գրենլանդիայի հետ կապվա դիրքորոշման և Իրանի հարցում օգնելուց հրաժարվելու պատճառով»։ Թրամփն այս հայտարարություններն արել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը, գրում է The Guardian-ը։
Նա ասել է, որ խոսել է մի քանի երկրների հետ, որոնք չեն օգնել։ Թրամփն առանձնահատուկ քննադատել է Իսպանիային՝ ասելով, թե «չի ուզում ոչինչ անել» Իսպանիայի հետ և հրահանգել է իր պաշտոնյաներին՝ «դադարեցնել Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը»։
«Իսպանիան սարսափելի գործընկեր է ՆԱՏՕ-ում։ Նրանք չեն մասնակցում, չեն վճարում, ես չեմ ուզում որևէ կապ ունենալ Իսպանիայի հետ։ Դադարեցրեք Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը, այդ թվում՝ այցելությունները։ Մենք ոչինչ չենք ուզում։ Նրանք կվերադառնան վազելով»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հերթական անգամ խոսել է Գրենլանդիայի մասին՝ ասելով, թե այն «մեծ խնդիր է մեզ համար», և ափսոսում է, որ ԱՄՆ-ն այդքան շատ գումար է ծախսում «այդ երկրները Ռուսաստանից պաշտպանելու համար», իսկ փոխարենը ոչինչ չի ստանում։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի երկրներն «ԱՄՆ-ի հետ ճիշտ չեն վարվել»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում