arm.sputniknews.ru Մեծ Բրիտանիան և Թուրքիան այսօր Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պաշտպանության և անվտանգության ոլորտում գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասված է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ։
«Միացյալ Թագավորությունը և Թուրքիայի Հանրապետությունն այսօր Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության մասին նոր համաձայնագիր են ստորագրել, ինչը կարևոր հանգրվան է դարձել մեր ամուր ռազմավարական գործընկերության զարգացման գործում»,-ասված է Դաունինգ սթրիթի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ համաձայնագիրը ներառում է համագործակցություն պաշտպանական արդյունաբերության և տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության ու հիբրիդային սպառնալիքների ոլորտներում: Երկրները մտադիր են համագործակցել նաև ահաբեկչության դեմ պայքարում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում