Անոմալ շոգ Իսպանիայում. Բարսելոնան գերազանցել է 112 տարվա ջերմաստիճանային ռեկորդը | news.am

Անոմալ շոգ Իսպանիայում. Բարսելոնան գերազանցել է 112 տարվա ջերմաստիճանային ռեկորդը | news.am

news.am Չորեքշաբթի Բարսելոնայում ռեկորդային՝ 40,5 աստիճան ըստ Ցելսիուսի ջերմաստիճան է արձանագրվել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է դիտարկումների 112 տարիների ընթացքում: Դրա մասին երկրին պատուհասած շոգի նոր ալիքի ֆոնին հայտնել են Իսպանիայի օդերևութաբանական ծառայություններից, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

Նախնական տվյալները ստացվել են Բարսելոնայի արևմտյան մասի բլուրների վրա գտնվող Ֆաբրա աստղադիտարանի օդերևութաբանական կայանից: Այդ ցուցանիշը գերազանցել է քաղաքի նախորդ ջերմաստիճանային ռեկորդը՝ 40 աստիճանը, որը սահմանվել էր 2024 թվականի հուլիսի 30-ին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն