news.am Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3811-ի։ Այդ մասին հուլիսի 9-ին հայտնել է Ազգային ասամբլեայի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։
«Հուլիսի 8-ի տվյալներով՝ 3811 զոհ և 16 740 վիրավոր։ Նշում ենք 6462 մարդու փրկությունը և 86 794 ընտանիքի օգնության ցուցաբերումը», – ասված է Telegram-ի ալիքում հրապարակված գրառման մեջ։
Նա նշել է, որ պետական կառույցների բոլոր ներկայացուցիչները շարունակում են աշխատել դեպքի վայրերում։