azatutyun.am ԱՄՆ վարչակազմը որոշել է վերացնել Սիրիայի՝ ահաբեկչությունը հովանավորող պետության կարգավիճակը, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի պաշտոնակից Ահմեդ ալ-Շարաային ուղղված նամակում։
Թրամփը նշել է, որ արդեն ծանուցել է Կոնգրեսին իր որոշման մասին։ Ըստ օրենքի՝ ԱՄՆ օրենսդիր մարմինը 45-օրյա ժամկետում պետք է ուսումնասիրի նախագահի կարգադրությունը և վերջնական որոշում կայացնի։
Թուրքիայում նախօրեին անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը և ալ-Շարաան առանձնազրույց էին ունեցել, որի ժամանակ լրագրողներից մեկը ԱՄՆ նախագահին հարցրել էր Սիրիայի՝ ահաբեկչության պետական հովանավորի կարգավիճակի վերանայման հնարավորության մասին․ «Կարծում եմ՝ կանեմ դա։ Ինչո՞ւ պետք է չանեմ։ Նա [նախագահ ալ-Շարաան] շատ լավ է աշխատել», – ասել է Թրամփը։
Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ողջունել է նախագահ Թրամփի որոշումը՝ հայտարարելով, որ այն «նշանակալի քայլ առաջ» է Սիրիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում։
Սիրիան ԱՄՆ ահաբեկչական ցանկում հայտնվել էր 1979 թվականին։