Բայրամովը հայտարարել է, թե խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո միայն | factor.am

Բայրամովը հայտարարել է, թե խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո միայն | factor.am

factor.am Ադրբեջանի և Հայաստանի միջև աշխատանքներ են տարվում սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ համապատասխան հանձնաժողովներ են ստեղծվել։

«Աշխատանքը շարունակվում է կանոնավոր կերպով։ Մենք արդեն ականատես ենք եղել առաջին դրական արդյունքներին. պետական ​​սահմանի մոտ 13 կմ հատվածը սահմանազատվել է»,- ասել է նա։

Բայրամովը նշել է, որ կողմերի միջև որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել. «Սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ։ Գործընթացը կիրականացվի, էքսկլավային գյուղերի հարցերին լուծումներ կգտնվեն»։

Նա նաև հայտարարել է, որ «Ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական մշակման աշխատանքների իր մասը»՝ հիշեցնելով, որ Վաշինգտոնի գագաթնաժողովում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն