armenpress.am «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար ձերբակալվել է Արեգնազ Մանուկյանը։