«Արարատցեմենտ» գործարանի արտադրական գործընթացը կվերսկսվի. գլխավոր տնօրենի ԺՊ | arm.sputniknews.ru

«Արարատցեմենտ» գործարանի արտադրական գործընթացը կվերսկսվի. գլխավոր տնօրենի ԺՊ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru «Արարատցեմենտ» գործարանի արտադրական գործընթացը կվերսկսվի նախաքննական մարմնի հետ բանակցությունների արդյունքում ։ Այս մասին հայտարարեց գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանը։

Հայտնել էինք, որ «Արարատցեմենտի» աշխատակիցներն այսօր առավոտից բողոքի ակցիա են անում գործարանի մոտ։ Արդեն 4-րդ օրն է՝ գործարանի դարպասները կապարակնքված են, աշխատակիցներն, ըստ էության, հարկադիր պարապուրդում են։

Հուլիսի 6-ին վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեն սկսեց լայնածավալ խուզարկություններ իրականացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող օբյեկտներում։ Խուզարկություններից հետո բոլոր օբյեկտները, այդ թվում՝ «Արարատցեմենտ» գործարանի դռները, կապարակնքված են։

«Ցանկանում է տեղեկացնել, որ այս պահին արդեն ձեռք են բերել համապատասխան թույլտվությունները գործարանի արտադրական գործընթացը վերսկսելու համար։ Այս պահին արդեն հերթափոխերի կարգավորման և մնացած տեխնիկական աշխատանքներն ենք կատարում, որը կարգավորելուց հետո անմիջապես ձեռնամուխ կլինենք արտադրական պրոցեսը վերսկսմանը»,–ասաց նա։

Հարցին, իսկ կա արդյոք տեղեկություն, թե Պողոսյանի մնալու է գլխավոր տնօրենի պաշտոնում, թե նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ, Պողոսյանը չպատասխանեց։

«Նման տեղեկություն չունեմ»,–ասաց նա։

Պողոսյանն այլ հարցերի չպատասխանեց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն