Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները | 1lurer.am

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ավստրիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պետրա Բայրի և Ավստրիա – Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Մարտինա Ֆոն Կունսբերգ Սարրեի հետ:

Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ Արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ այդ համատեքստում զրուցակիցների հետ մտքեր փոխանակելով տարածաշրջանային զարգացումների, խաղաղության օրակարգի, միջպետական հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին։

ՀՀ դեսպանը զրուցակիցներին մանրամասներ է ներկայացրել Ավստրիայի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնման, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ: Նա երախտագիտություն է հայտնել ավստրիական կողմին ՀՀ ժողովրդավարությանը աջակցելու կապակցությամբ և կարևորել շարունակական համագործակցությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն