«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը 2 ամսով երկարաձգվել է։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր 2025 թվականի հունիսի 18-ին:
Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։