Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների պաշտպանության համաձայնագրին | 1lurer.am

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների պաշտպանության համաձայնագրին

Կառավարությունը հավանություն է տվել 2025 թվականի նոյեմբերի 21-ին Աստանայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև գաղտնի տեղեկությունների փոխանցման, օգտագործման, պահպանության և պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Համաձայնագրով կանոնակարգված են նաև գաղտնի տեղեկությունների պահպանության և պաշտպանության ապահովման, գաղտնի տեղեկությունների փոխանցման, դրանց օգտագործման, իրավասու մարմինների փոխգործակցության, գաղտնի տեղեկությունների պահպանության և պաշտպանության պահանջների հնարավոր խախտումների դեպքերում իրականացվող գործողությունների հետ կապված հարաբերությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն