Արաղչին Օմանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումները | 1lurer.am

Արաղչին Օմանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումները | 1lurer.am

1lurer.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին  հեռախոսազրույցներ է ունեցել  Թուրքիայի և Օմանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանի ու Բադր ալ-Բուսաիդիի հետ։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցում, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կողմերը կարևորել են դիվանագիտական ներուժի օգտագործումը, շփումների շարունակումն ու համակարգումը տարածաշրջանային խնդիրների լուծման ու լարվածության աճի կանխարգելման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն