armenpress.am Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է Լիբանանի հարավում արմատականների փորած երկու թունելներ՝ 200 մետր ընդհանուր երկարությամբ։ Այս մասին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ շուրջ 20 մետր խորությամբ ստորգետնյա թունելները ոչնչացվել են Մաջդալ Զուն շրջանի անվտանգության գոտում։ Դրանցում հայտնաբերվել են մեծ քանակությամբ սպառազինություն, բնակելի տարածքներ, ինչպես նաև հրթիռների արձակման համար նախատեսված երեք հորեր՝ Իսրայելի տարածքին ուղղված հրթիռային կայանքներով։
Իսրայելցի զինվորականներն այս շրջանում հայտնաբերել են նաև ականանետերի և հակատանկային հրթիռների պահեստ։