armenpress.am Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելցի զինվորականները պատրաստ են անհրաժեշտության դեպքում դարձյալ հարվածել Իրանին՝ սպառնալիքները վերացնելու նպատակով։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։
«Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Իրանում արշավի վերսկսմանը։ Եթե հարվածները շարունակելու անհրաժեշտություն առաջանա, ապա կշարունակենք և կհարվածենք ավելի մեծ ուժով»,- հայտարարել է Կացը։