ԵԱՏՄ-ն նոր նավիգացիոն կնիքներին պարտադիր անցումը հետաձգել է մինչև 2028 թվականը | news.am

ԵԱՏՄ-ն նոր նավիգացիոն կնիքներին պարտադիր անցումը հետաձգել է մինչև 2028 թվականը | news.am

news.am Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հավանություն է տվել Ղազախստանի առաջարկին՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը երկարաձգել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) սահմաններից դուրս արտադրված ապրանքների փոխադրման համար նավիգացիոն կնիքների օգտագործման ժամկետը: Դրա մասին հայտնել են Ղազախստանի կառավարության մամուլի ծառայությունից՝ փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի մասնակցությամբ ԵՏՀ խորհրդի նիստի արդյունքներով, փոխանցում է ТАСС-ը։

Նախկինում գործող կանոններով՝ 2026 թվականի սեպտեմբերի 7-ից ԵԱՏՄ երկրների օպերատորները պետք է օգտագործեին բացառապես միության տարածքում արտադրված նավիգացիոն կնիքներ։ Սակայն Ղազախստանը դիմել էր այս նորմի ուժի մեջ մտնելը հետաձգելու խնդրանքով։

Կառավարությունից պարզաբանել են, որ ԵԱՏՄ երկրների արտադրական կարողությունները դեռևս ի վիճակի չեն ամբողջությամբ ապահովելու նման կնիքների նկատմամբ Ղազախստանի պահանջարկը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն