armenpress.am Առնվազն 12 մարդ է մահացել Իսպանիայի Ալմերիայի նահանգում հուլիսի 9-ին բռնկված անտառային հրդեհի հետևանքով: Այդ մասին հաղորդել է El País թերթը՝ վկայակոչելով Անդալուսիայի իշխանություններին։
Պարբերականի տեղեկություններով՝ էլեկտրական մալուխ է ընկել ավտոմայրուղու մոտ, ինչը, ենթադրաբար, հանգեցրել է բռնկման։ Կրակը շուտով տարածվել է մոտակա անտառային հատվածում։
Հրդեհի մարմանը մասնակցում է մոտ 300 մարդ, ներառյալ արտակարգ ծառայությունների աշխատակիցներ և զինծառայողներ: